Տրանսպորտի վերաբերյալ խնդիրները լուծում են ստանում: Այսուհետ 205 և 37 համարներն ունեն նոր երթուղի: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը:
«Այսօրվանից 205 համարի երթուղին անցնելու է նաև Փարաքար բնակավայրի Նաիրի, Ի․ Գասպարյան փողոցներով և Ի․ Գասպարյան փողոցից երթևեկությունը շարունակելու է Մ5 մայրուղով դեպի Երևան։
205 համարի երթուղին շարժվելու է հետևյալ հետագծով՝ Նորակերտ-Բաղրամյան-Այգեկ-Մերձավան-Փարաքար-Արգավանդ-Երևան:
Փոխվել է նաև 37 համարի երթուղին․ 17.02-ից 37 համարի երթուղին ներառելու է նաև Փարաքար բնակավայրի և Մուսալեռ բնակավայրի տարածքում գտնվող մայրուղին (մինչև 67 համարի նախկին կանգառը)։
37 համարի երթուղին անցնելու է Մուսալեռ, Փարաքար բնակավայրերով, Արգավանդի տարածքով, ինչպես նաև Երևան քաղաքի Բաբաջանյան, Անդրանիկի, Ռաֆֆու, Սեբաստիա, Լենինգրադյան, Ծիծեռնակաբերդի խճուղի, Շինարարներ, Էստոնական, Հալաբյան, Մարգարյան, Ֆուչիկ, Մելքումով փողոցներով, Աշտարակի խճուղով և Քասաղ գյուղով։