«Տաշիր» ընկերությունների խմբի «ФОРА-БАНК» բաժնետիրական առևտրային բանկը, որի սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանն է, հայտարարել է «Խնայողական» կոչվող ավանդի տոկոսադրույքը տարեկան մինչև 22 տոկոս բարձրացնելու մասին: Այս մասին հայտնում է բանկի կայքը։
Նշվում է, որ ավանդը կարող է բացվել ՌԴ ռուբլով։ Ավանդի նվազագույն գումարը 5000 ռուբլի է, կա համալրման հնարավորություն:
182 օր և ավելի ժամկետով ավանդների համար նախատեսվում են լրացուցիչ վճարներ ավանդի ժամկետի առաջին 92 օրերի ընթացքում: Լրացուցիչ համալրման նվազագույն գումարը 2 000 ռուբլի է:
Ավանդը կարելի է բացել ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլև «Фора-Онлайн» հավելվածի միջոցով: «Խնայողական» ավանդի մանրամասն պայմանները կարելի է գտնել բանկի կայքում, թեժ գծի հեռախոսով կամ «ФОРА-БАНК»-ի ցանկացած գրասենյակում:
Նշվում է, որ «ФОРА-БАНК» հավանդների ապահովագրության համակարգի մասնակից է, ինչը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը:
Ավելի վաղ «ФОРА-БАНК» ՓԲԸ-ն հայտնել էր «Փոխանցումներ 0%-ով» ակցիայի երկարաձգման մասին, որի պայմաններով ամբողջ գարնան ընթացքում՝ մինչև 2022 թվականի մայիսի 31-ը, «Фора-Онлайн» բջջային հավելվածում «МИГ»-ի փոխանցումները Հայաստան կլինեն առանց միջնորդավճարի:
Գումարը կարելի է վերականգնել ցանկացած ժամանակ՝ 24/7, հանգստյան օրերին և տոներին, «ФОРА-БАНК»-ի ցանկացած հաշվին։ Նշվում է, որ «ФОРА-БАНК»-ը բոլոր նոր հաճախորդներին մինչև 20% քեշբեքով МИР քարտ է նվիրում՝ քարտի գործողության ամբողջ ժամկետի համար անվճար սպասարկմամբ:
Գումար Հայաստան փոխանցել կարելի է՝ իմանալով միայն ստացողի հեռախոսահամարը։ Փոխանցումը, քարտը և բջջային հավելվածը անվճար են: Փոխանցումն անմիջապես կստացվի գործընկեր բանկերից մեկում՝ «ԱյԴի Բանկ»-ում, «Արդշինբանկ»-ում, «Հայբիզնեսբանկ»-ում կամ «Էվոկաբանկ»-ում բացված շահառուի հաշվին:
«ФОРА-БАНК» ՓԲԸ-ն «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ է մտնում 2002 թվականից: Բանկն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահուսալի բանկերի ցուցակում, որը կազմել է Forbes գործարար պարբերականը:
«ФОРА-БАНК» գրանցված է Ռուսաստանի Դաշնության ԿԲ-ում 1992 թվականի մայիսի 27-ից և գործում է ողջ Ռուսաստանում: