ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության տեսչական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանի կենդանաբանական այգում կենդանիների անկման հետ: Ըստ հայտարարության՝
««Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի աշխատակիցներն անցկացրել են անկած կենդանիների լաբորատոր ախտաանատոմիական փորձաքննություն և պարզել որ բոլոր 6 կենդանիներն էլ անկել են արտաքին ներգործությամբ առաջացած, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով (պարանոցի վրա սուր-ծակող առարկայի հետքեր, պարանոցային ողերի կոտրվածք, սրտամկանի վրա ինֆարկտային օջախներ, պատռված որովայնապատ և այլն)»:
Հայտարարության մեջ հստակեցվում է, որ մանրէաբանական հետազոտության արդյունքներում որևէ շեղում չի եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին թափառող շների հարձակումների արդյունքում կենգուրուների և մուֆլոնների անկման դեպքեր էին գրանցվել: