Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը սոցցանցերում մեմերի հերոս է դարձել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ պարբերաբար հեռախոսազրույցների պատճառով, գրում է esquire.ru-ն։
Նշվում է, որ վերջերս Մակրոնը Պուտինի և Զելենսկու հետ հաճախ է հեռախոսով քննարկում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է այն լուրը, որտեղ Մակրոնը հաճախ հանդես է գալիս որպես անձ, որը փորձում է ձեռք մեկնել տարբեր կողմերին։ Ֆրանսիայի նախագահին անվանել են «հոգեբան» և համեմատել Հերմիոնա Գրեյնջերի հետ, ով փորձում է հաշտեցնել Հարի Փոթերին և Ռոն Ուիզլիին։
Մեմերում և կատակներում Մակրոնը սովորաբար դիրքավորվում է որպես ջղայնացած բանակցող կամ, ընդհակառակը, հեռախոսի մեծ սիրահար և սուպերհերոս: