Մանուկ Սայաթը մեծացել է հայրենիքը պաշտպանելու մասին զրույցներով, Արցախով ու Հայաստանով: Հերոսական երգերը Սայաթը երգեց մինչև կյանքի վերջին օրը՝ ռազմաճակատ մեկնելիս ու առաջադրանք կատարելիս:
Սայաթը նույնիսկ դադարների դեպքում շարունակել է զինտեխնիկայի կողքին լինել՝ մյուսներին ուղարկելով հանգստի ու ճաշի, իսկ ինքը միայն վերջում էր գնում ճաշելու:
Սայաթի հերոսական սխրանքների մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: