Թուրքիայում բնակվող քրդերը շարունակում են հետապնդումների ենթարկվել Նովրուզի տոնակատարությունների պատճառով: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Դիարբեքիրում (Տիգրանակերտ) Նովրուզի տոնակատարությունների ընթացքում ոստիկանության միջամտության ընթացքում բերման է ենթարկվել 298 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են։
Դիարբեքիրում 2022թ.-ի Նովրուզի տոնակատարություններին ոստիկանությունը միջամտել է առավոտյան ժամերին և ողջ օրվա ընթացքում փորձել է կանխել միջոցառումների անցկացումը:
Արգելելով մուտք գործել տոնակատարությունների համար նախատեսված տարածք՝ թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել հրապարակից Նովրուզի կրակը դուրս հանել ցանկացող քրդերին:
Առավոտյան սկսված և մինչև երեկո տևած գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել առնվազն 298 մարդ, որոնցից 150-ը երեխաներ են։ Ձերբակալվածները պահվում են Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքում։