Red Wings ավիաընկերությունը մարտի 28-ին Նիժնի Նովգորոդից Երևան թռիչքներ կսկսի, հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով փոխադրողի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Հայաստանի մայրաքաղաքը «Ստրիգինո» օդանավակայանից ավիաընկերության առաջին միջազգային ուղղությունը կդառնա: Չվերթները նախատեսված են շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին։ Դրանք կկատարվեն ռուսական ժամանակակից SSJ-100 օդանավերով, որոնք ունեն 100 նստատեղ։
Ավիաընկերությունում ընդգծել են, որ Red Wings-ի SSJ-100 ինքնաթիռները պատկանում են ռուսական լիզինգային ընկերություններին, գրանցված են Ռուսաստանի Դաշնության ավիացիոն ռեգիստրում, ապահովագրված և վերաապահովագրված են ռուսական ապահովագրական ընկերությունների կողմից։ Նշվում է, որ դա ավիաընկերությանը թույլ կտա կատարել ուղևորների նկատմամբ ունեցած իր պարտավորությունները: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Red Wings-ը հայտարարել էր մարտի 27-ից Սամարայից Երևան թռիչքներ իրականացնելու մասին։