Ես դժվարանում եմ մեկնաբանել Ադրբեջանի գործողությունները և միշտ զարմացել եմ, որ մարդիկ Ադրբեջանի վաղվա գործողությունները մեկնաբանող վերլուծություններ են անում։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Արցախում դադարեցված գազատարի վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Հովհաննիսյանն ասաց, որ թեև Ադրբեջանը խոստացել է մարտի 29-ին վերականգնել գազամատակարարումը, սակայն Արցախում դրան այլ մեկնաբանություն են տալիս։ «Հուսով եմ, որ դիվանագիտական խողովակներով ճնշումը կմեծանա, ինչի արդյունքում Արցախը չի կանգնի հումանիտար աղետի առաջ»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։