Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորրման համար Զինվորի տան կողմից իրականացված պրոթեզների պատրաստման, տեղադրման, ընթացիկ սպասարկման, նորոգման ծառայությունները մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ֆինանսավորվել են բարերարների աջակցությամբ։ Սակայն այս պահին ֆինանսական ֆոնդը սպառված է։ Կառավարության հերթական նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով անհրաժեշտ է 38 վիրավոր զինվորի 41 ստորին վերջույթների պրոթեզավորման համար ընդամենը 13 530 0 հազար դրամ արժեքով նյութերը։
Ինչպես ասված է նախագծի հիմնավորման մեջ, այն նպատակ է հետապնդում ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով ավարտին հասցնել 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորումը։ Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեի «1160 Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի 12001 միջոցառումով նախատեսցած աջակվող միջոցներից նվազեցվել է որոշ աջակցող միջոցների քանակները, մասնավորապես՝ 1 հատ ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ, 4 հատ անվասայլակի կցորդիչ, 5 հատ քայլաբեր, 2 հատ կանգնակ-սայլակ, 5 հատ կանգնակ և 1 հատ ռեկլինատոր։
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորման հետևանքով ստորին և վերին վերջույթների ամպուտացիաներ ունեցող զինվորների պրոթեզավորրման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը Զինվորի տանը որպես նվիրատվություն տրամադրել է պրոթեզավորման համար անհրաժեշտ նյութեր, վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օժանդակ պարագաներ և այլ նյութեր։