Ցամաքային ճանապարհով ՌԴ մուտք գործող ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլից այլևս չեն հանձնի կորոնավիրուսի թեստ և չեն լրացնի համապատասխան հարցաթերթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС – ը, ասված է Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովայի որոշման մեջ, որը մարտի 21-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Ավելի վաղ որոշման նախագծի բացատրական գրության մեջ պարզաբանվել էր, որ փաստաթուղթը պատրաստվել է սահմանի ցամաքային հատվածներով ռուսաստանցիների և ԵՏՄ այլ երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ արգելելու դաշնային օպերատիվ շտաբի որոշման կապակցությամբ: