Ազգային ժողովում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լսումներ կանցկացվեն։ Նման նախաձեռնությամբ հանդես կգա նաև ընդդիմությունը։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ընդդիմության անցկացրած լսումները վնաս են հասցրել երկրի անվտանգությանը։
«Այս լսումներն էապես վնաս են հասցրել երկրի անվտանգությանը։ Եթե ինձ չեք հավատում, կարող եք նորից լսել ելույթները։ Դրանց մասնակցել է 230 մարդ։ Այո, մենք անվտանգության հետ կապված մտահոգություններ ունենք: Բայց եթե բոլոր մասնակիցները նպաստեին Արցախի պաշտպանությանը, ապա որոշ հարցեր վաղուց լուծված կլինեին»,- շեշտեց Քոչարյանը։
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ընդդիմությունն առաջիկայում շարունակելու է օգտագործել այդ գործիքը։