Պարտությունը պատերազմում իրականում վերածվել է համազգային աղետի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում «5165 շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նա նշեց, որ հայ ժողովրդի գլխին յաթաղան է կախված, ունեզրկման, ցեղասպանության վտանգ։
«Ես լռել եմ՝ համարելով, որ կարող ենք աշխատել մեր բանակի հետ, համալրելով մեր բանակը՝ ոտքի կանգնել։ Բայց այս իշխանությունը հետևողականորեն ջլատում է մեր բանակը»,- ասաց Չալաբյանը։
Նա շեշտեց, որ մեկուկես տարի անց իշխանությունների վարած նաև կադրային քաղաքականության հետևանքով մենք ունենք շատ ավելի թույլ բանակ, քան նոյեմբերի 9-ին էր։
«Մի՛ զարմացեք, որ թշնամին տեսնում է, որ Արցախն անպաշտպան է դարձել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։