Սոչիում 37 աստիճանի հասնող ծայրահեղ շոգի պատճառով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Փրկարարները բնակիչներին և զբոսաշրջիկներին զգուշացնում են խուսափել արևի տակ երկար մնալուց, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, և խարույկներ չվառել դրա համար չնախատեսված վայրերում:
Երեքշաբթի Տուապսեում անտառային հրդեհ էր բռնկվել: Բռնկումը տեղայնացել էր 0․8 հա մակերեսում: Այն կարողացել էին մարել ՌԴ ԱԻՆ ավիացիայի ներգրավմամբ: