2022 թվականի փետրվարի վերջից Ռուսաստանը լքել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ամենապահանջված ուղղություններից մեկը Հայաստանն է։ Forbes Life զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և Երևանի բնակիչների հետ խոսել է այն մասին, թե ինչպես է ռուս ներգաղթյալների հոսքն ազդում Հայաստանի փոքր բիզնեսի վրա, և ինչ է փոխվել երկրում անցած մեկուկես ամսվա ընթացքում:
«Новой газета»-ի տվյալներով՝ Հայաստանում է գտնվում 50 000-100 000 ՌԴ քաղաքացի։ Մարտի 7-ին Հայաստանի ազգային խորհրդի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ ամեն օր Ռուսաստանից և Ուկրաինայից 6000 քաղաքացի է գալիս Հայաստան: Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ Էկոնոմիկայի նախարարությունը դեռ չի հրապարակել: Դրա հետ մեկտեղ Էկոնոմիկայի նախարարությունը ռուսաստանցիների համար հատուկ ուղեցույց է հրապարակել՝ ինչպես բացել ընկերություն, վարձել կամ գնել կացարան, տեղափոխել ընտանի կենդանիներին: Ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որը պատասխանում է միգրանտների հարցերին:
Վաղ տուրիստական սեզոնը
Հայաստանում զբոսաշրջությունը տնտեսության ակտիվ զարգացող և աճող ճյուղերից մեկն է։ Այս տարի «տուրիստական սեզոնը» մեկնարկել է ավել վաղ. տեղի բնակիչների խոսքով՝ մայրաքաղաքի էքսկուրսիոն մեքենաները հայտնվել են դեռ փետրվարին: Հիմա նրանց մոտ պահանջվածությունն այնպիսին է, ինչպես ամռան տուրիստական ժամանակահատվածում, և պահանջարկը գրեթե նույնն է։ Ռուսաստանցիների աճող հետաքրքրությունը միայն ուրախացրել է տեղացիներին. պարբերականի հետ զրույցում տեղի բնակիչները պատմել են, որ Ռուսաստանի քաղաքացիների հոսքը շատ նկատելի է։
Աճել է նաև Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերի արժեքը (Armenia Today տեղեկատվական-վերլուծական գործակալությունը հաղորդել է ռուսական քաղաքներից ավիատոմսերի գների հնգապատիկի աճի մասին. այսպես՝ մարտի 6-ին Մոսկվայից Երևան ավիատոմսը արժեր առնվազն 84 հազար ռուբլի, Սանկտ Պետերբուրգից Երևան՝ ավելի քան 124 հազար ռուբլի):
Տուրիստական սեզոնից շուտ Հայաստանի մայրաքաղաք նման մեծ թվով ռուսաստանցիների ժամանելը, հավանաբար, կազդի հյուրանոցներում տեղավորման արժեքի վրա: Այդ մասին խոսում են նաև տեղի բնակիչները։ Օրինակ՝ 2021 թվականի աշնանը Երևանի Ani Grand Hotel Yerevan հյուրանոցի երկտեղանոց համարում մեկ օրվա արժեքը կազմում էր մոտ 4500 ռուբլի, իսկ այժմ գինը հասել է մոտ 7500 ռուբլու։
Բիզնեսը ծաղկում է
Երևանի հայտնի ռեստորանային բրենդները միավորող «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի դիտարկմամբ, 2022 թվականի փետրվարին ռեստորաններում այցելուների հոսքը ավելացել է մոտ 20 տոկոսով: «Ռուսաստանցիներին հարմարավետ է Հայաստանում, լեզվի հետ կապված խնդիրներ գրեթե չկան, ռուսերենին այստեղ տիրապետում են բավականին բարձր մակարդակով», – ասել է նա:
HoReCa-ի համար հյուրերի թվի ավելացումը դրական երևույթ է։ Բացի այդ, Երեմյանի կարծիքով, այս իրավիճակը կարող է բարելավել համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև, քանի որ «փորձի փոխանակման, մշակութային հաղորդակցության, բիզնեսում տարբեր մոտեցումների յուրացման մեծ անհրաժեշտություն կա»: Նա կարծում է, որ արդեն հիմա կարելի է խոսել այն մասին, ռուսաստանցիների այցը զգալի ազդեցության կուենա զբոսաշրջության, սպասարկման և առևտրի ոլորտների վրա։
Իսկապես, ռուս միգրանտների ներհոսքը կարող է օգնել փոքր բիզնեսին կարճ ժամանակահատվածում աճել, կարծում է Apaga Projects ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը: «Ըստ իմ ունեցած տվյալների՝ Հայաստան է ժամանել շուրջ 45 000-60 000 ռուս: Ես կարծում եմ, որ դա կարող է օգնել փոքր բիզնեսի զարգացմանը»,- ասել է նա,- Ժամանողները տարբեր ոլորտների կրեատիվ դասի ներկայացուցիչներ են»։
Դեպի Հայաստան արտագաղթում են առաջին հերթին ֆրիլանսերները. նրանք ամենաքիչն են կախված գտնվելու վայրից։ Նրանց թվում են բազմաթիվ ՏՏ մասնագետներ, ինժեներներ, դիզայներներ, վերլուծաբաններ և երաժիշտներ կան: «Օրինակ, մեր հյուրանոցը ռուսական IT ընկերության կողմից երկու ամսով է ամրագրվել։ Անորոշություն է ստեղծվում. Ռուսաստանից ժամանողներին տրամադրել հին գնով, թե տուրիստական գներով, որոնք ավելի բարձր են։ Այնուամենայնիվ, մեր հյուրանոցը տուրիստական է, բայց այժմ աշխատում է որպես ապարտամենտ-հյուրանոց» – պատմում է Տիգրան Սանասարյանը։
Ոչ միայն անշարժ գույքի, այլ նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գներն են բարձրանում
Չնայած փոքր բիզնեսի զարգացման հեռանկարներին՝ Հայաստան տեղափոխվելու շուրջ ստեղծված աժիոտաժը նաև թերություններ ունի տեղի բնակիչների համար։ «Ռուս ներգաղթյալների կտրուկ ներհոսքը կազդի առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի վրա, արդեն անշարժ գույքի շուկայի շուրջ իրարանցում կա, եկվորները մատչելի բնակարան են փնտրում», – կարծում է «Իմպերիլ Պալաս Հոթել» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Տիգրան Սանսարյանը:
«Ռեդ Ինվեստ Գրուպ» անշարժ գույքի գործակալության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը բացատրում է. «Մեծ թվով պոտենցիալ հաճախորդների ներհոսքը անշարժ գույքի շուկայում իրարանցում է առաջացրել։ Դա հանգեցրել է գների աճի և բնակարանների վարձակալության ժամանակավոր արհեստական դեֆիցիտի. սկզբում դա դիտվել է Երևանի կենտրոնում, այնուհետև տարածվել այլ վարչական շրջաններում։ Վարձակալության գների աճը հիմնականում նկատվում է փոքր կենտրոնում՝ մոտ երկու անգամ. եթե մինչև փետրվար վերանորոգված, կահավորված մեկ սենյականոց բնակարան Փոքր կենտրոնում կարելի էր վարձել 500-600 $-ով, ապա այժմ ոչ պակաս, քան 1000$-ով։ Իհարկե, այս իրավիճակը օրինաչափ չէ։ Վերը նշված գները չի կարելի կիրառել բոլոր տեսակի անշարժ գույքի վրա. ամեն ինչ կախված է նրանից, թե որ վարչական շրջանում եք փնտրում բնակարան»։
Փետրվարի վերջին և մարտի սկզբին դա հատկապես նկատելի էր։ «Փետրվարին ապրանքների և բնակարանների գներն աճել են մոտ 15-20 տոկոսով, հիմա դա արդեն չի զգացվում», – ասում է գործարար Արամ Վարդանյանը:
Իսկապես, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների, մարտին գնաճը կազմել է 1,8 տոկոս՝ նախորդ տարվա 1 տոկոսի դիմաց։ Նման աճը հանգեցրել է նաև պարենային ապրանքների թանկացմանը և ծառայությունների սակագների բարձրացմանը։ Դա հղի է երկրում աղքատության մակարդակի կտրուկ աճով։ Չնայած աշխարհաքաղաքական իրավիճակն, իհարկե, ազդում է, հարկ է նկատի ունենալ, որ գնաճը Հայաստանում ավելի շուտ է սկսվել. 2021 թվականին ցուցանիշն աճել է 4 տոկոսով։
Բանկային համակարգը
Առաջին անհրաժեշտության ապրանքների և անշարժ գույքի աճը զարմանալի չէ. եկվոր ռուսներն առաջին հերթին լուծում են կենցաղային հարցեր՝ որտեղ ապրել, որ մանկապարտեզ կամ դպրոց տալ երեխային, և որ բանկում իրականացնել արտարժույթի փոխանակումը։
Ապրանքների գների բարձրացումից բանկային համակարգը ոչ պակաս է տուժում, քան երևանցիները. տեղի բնակիչները նկատում են բանկերի ծանրաբեռնվածությունն ու հսկայական հերթերը։ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հայտարարության համաձայն՝ մարտի 2-16-ը ոչ ռեզիդենտները բացել են մոտ 6500 բանկային հաշիվ:
Հիշեցնենք, որ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևան ժամանած ռուսաստանցիների շրջանում, որպեսզի պարզի, թե ինչ նպատակով և որ ժամանակահատվածով են եկել Հայաստան։