«Դե ֆակտո անկախություն ունենալով մենք ձգտելու ենք դե յուրե կարգավիճակի ամրագրմանը։ Դա կարող է լինել անկախություն, կարող է լինել Հայաստանին միացում, որը քիչ հավանական եմ համարում, կարող է լինել ՌԴ-ի հետ ինչ-որ հարաբերություններ՝ ուղղահայացի շրջանակներում»։
Այս մասին Մարտակերտի շրջվարչակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Առաջիկա ժամանակատվածում մեր ինքնապաշտպանությունը լինելու է մեր գլխավոր առաքելությունը։ Ես սթափ տալու եմ իրավիճակի գնահատականը՝ առանց ավելորդ հանգստություն հաղորդելու, առանց լրացուցիչ գույներ հաղորդելու»,-նշել է Արցախի նախագահը։