Երևանի փողոցներում անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:
Հավելենք, որ Լևոն Քոչարյանը հայտնել է գտնելու վայրը։ Նա Facebook-ի էջում տեղեկացրել է․
«Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։
Նշենք, որ մայիսի 3-ի ժամը 10։00-ի դրությամբ բողոքի ակցիայի 70 մասնակից է բերման ենթարկվել։
Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Մայիսի 1-ի երեկոյան հանրահավաքից հետո ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել եւ գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ։