Հասարակության մեծ մասի համար այս պահի հրամայականը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի, կապիտուլյանտի, պարտության սիմվոլի հրաժարականը։ Դա արդեն իսկ իրողություն է, պարզապես մնացել է դրա փաստական արձանագրումն իրականացնել։ Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ Փաշինյանը հեշտ ու հանգիստ կարո՞ղ է հեռանալ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Նիկոլ Փաշինյանն այս կյանքում անհանգստանում է երկու բանի համար, պահպանում է երկու բան․ իր կաշին ու աթոռը։ Նա, միևնույն է հանձնելու իշխանությունը»։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում։