Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, ապրիլի 8-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Մայիսի 7-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։