Հայաստանում արտարժույթի փոխարժեքների կտրուկ անկումը, բացառությամբ ռուսական ռուբլու, շարունակվել է մայիսի 13-ի առավոտից։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ այսօր հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 450,91 դրամով, վաճառում 460,74 դրամով։
Եվրոպական արժույթն ընդունվում է 466,47 դրամով, վաճառքն իրականացվում է 485,53 դրամով։
Ռուսական ռուբլին գնում են 6,34 դրամով, վաճառում՝ 7,25 դրամով։
Բրիտանական ֆունտն արժե 541,94 դրամ, վաճառվում է 571,31 դրամով։