«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների 414 մասնակից է բերման ենթարկվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՔՕ 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Այն է՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը։
«Դիմադրություն» շարժումն առավոտյան 08։00-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում:
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։