Եվրամիությունը փորձում է միջամտել Ղարաբաղյան հակամարտության և Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացների մեջ՝ օգտագործելով Ռուսաստանի առաջարկած մեխանիզմները, որի ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա։
Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը՝ մեկնաբանելով Բրյուսելում եռակողմ բանակցությունների վերջին փուլը։
Նա նշել է, որ մայիսի 22-ին Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների հանդիպումը մի կողմից նման է նախորդ հանդիպումների շարունակությանը, քանի որ օրակարգի քննարկման տեսանկյունից առանձնապես բեկումնային ձեռքբերումներ չէին սպասվում, այսինքն այն համագործակցության և հարաբերությունների կարգավորման ուղիների քննարկման համար աշխատանքային բնույթ էր կրում:
«Աչքի ընկավ օրակարգի ընդլայնումը, կողմերը սկսեցին քննարկել ոչ միայն սահմանների դելիմիտացիայի հարցը, այլև այդ հանդիպման արդյունքներից մեկը եղավ պայմանավորվածության ստորագրումը, որ առաջիկայում տեղի կունենա սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպումը, ինչպես նաև տնտեսական վերականգնման համագործակցության հարցի մասնակի լուծում», – նշեց փորձագետը:
Նա հիշեցրել է, որ հանդիպման արդյունքում հայտարարվել է, որ փոխվարչապետների մակարդակով հանձնաժողով է ստեղծվելու, որը զբաղվելու է Մաքսային կարգավորման սկզբունքների սահմանման, սահմանի հատման հարցերով:
Պրիտչինը չհամաձայնեց այն պնդմանը, թե Ռուսաստանը կորցրել է հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ։ Նրա խոսքով՝ հասկանալի է, որ ՌԴ – ն այժմ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ուղղվում են այլ ուղղությամբ. դա առաջին հերթին ուկրաինական ճգնաժամն է։ Նա նշել է, որ նման պայմաններում չկան հնարավորություններ, որոնք առկա են 2020 թվականի աշնանը, երբ ՌԴ-ն իր բոլոր արտաքին քաղաքական ուշադրությունը հատկացնում էր հենց ղարաբաղյան կարգավորմանը:
Փորձագետի խոսքով, այնուամենայնիվ, պարբերաբար հանդիպումներ են տեղի ունենում այն անձանց մակարդակով, որոնք պատասխանատու են հարցերի կարգավորման համար: Նա հիշեցրել է, որ վերջերս Բաքվում և Երևանում է եղել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, պարբերաբար շփումներ են տեղի ունենում արտաքին գործերի նախարարների մակարդակով:
«Այսինքն, ընդհանուր առմամբ, ընթանում է այն ամբողջ աշխատանքը, որը համաձայնեցված է եղել, և դա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանը կորցրել է կարգավորման նկատմամբ հետաքրքրությունը։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի շնորհիվ հաջողվեց հասնել հրադադարի և ստեղծել կարգավորման այդ ուղեգիծը։ Այլ հարց է, որ Եվրամիությունը փորձում է մխրճվել այդ գործընթացի մեջ՝ օգտագործելով այն մշակումները, որոնք Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել է որպես կարգավորում», – ասել է Պրիտչինը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տարածաշրջանի երկրները փորձում են եվրոպական ուղու մեջ ներգրավվելու հաշվին որոշակիորեն տարանջատվել Ռուսաստանից՝ կարգավորման առաջնահերթություը տալով հենց եվրոպական ձևաչափի շրջանակներում, թեև մեկ տարի առաջ ԵՄ-ն ոչ մի կերպ չէր հայտարարում ղարաբաղյան կարգավորման նկատմամբ իր շահերի մասին, էլ չենք խոսում հակամարտության ժամանակ:
«Երբ ընդհանուր առմամբ իրավիճակը կարգավորվել է, դադարեցվել է թեժ փուլ հակամարտության և սկզբունքորեն անհրաժեշտ էր պարզապես պլանաչափ աշխատանքը, և հասկանալի է՝ ո ՞ր ուղղություններով, Եվրամիությունը, չգիտես ինչու, որոշում է դրսևորել իրեն որպես կարգավորման միջնորդ», – ընդգծել է նա:
Փորձագետը նաև մեկնաբանել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հնարավորությունը: «Եթե առաջին հանդիպումից հետո հնչում էր, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հենց մոտ ժամանակներս, և ԵՄ – ն դա համարեց որպես իր առանցքային ձեռքբերում, ապա այժմ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով մենք տեսնում ենք, որ նույնիսկ պաշտոնական հայտարարությունների մակարդակով այնպիսի շեշտադրում է արվում, որ խաղաղ պայմանագրի հարցը, որը հենց ամրապնդելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կարգավորման առանցքային հիմնարար հարցերը, մի քանի շաբաթով հետաձգվել է», – նշել է նա:
Այսինքն, նույնիսկ այսքան երկար բանակցությունների արդյունքում չի հաջողվել հասնել բանակցությունների բոլոր մասնակիցների համաձայնությանը, կարծում է քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ նման փաստաթղթի ստորագրումը հաստատ տեղի չի ունենա առաջիկա ամսում։ «Հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիս-օգոստոս ամիսներին, այժմ գոյություն ունի այդ ուղենիշը, թեև դժվարությամբ եմ պատկերացնում, որ կհաջողվի արմատապես փոխել դիրքորոշումները և այդ պահին համաձայնության գալ բոլոր հակասությունների շուրջ», – հայտարարել է Պրիտչինը: