Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։ Այս մասին Facebook-ում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հերքելով ՀՀ դատախազությանը։
«Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրություն» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»,- հայտարարել է նախկին ՊՆ նախարարը։
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը հաղորդագրույթուն էր տարածել, ըստ որի՝ դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։