Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել է նախագահի թեկնածու, որը տեղի կունենա 2023 թվականի ամռանը:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին շաբաթ օրը կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է ԱԶԿ կուսակցության քարտուղար Օմեր Չելիքը։ Էրդողանը ընտրություններում կառաջադրվի որպես ժողովրդական դաշինքի թեկնածու, որի մեջ մտնում են ԱԶԿ-ն և Ազգայնական շարժման ուլտրաաջ կուսակցությունը:
Նշվում է, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2023 թվականի հունիսին: Բացի այդ, ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը պնդում է արտահերթ ընտրությունների անցկացումը։