ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այցելել է Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն՝ ծանոթանալու կառույցի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Կոմիտեի ղեկավարը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար կազմին ներկայացրել է առաջիկայում մեկնարկող՝ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:
Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով:
Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնցով պետք է համատեղ աշխատեն անցակետի արդիականացումից հետո: Կարևորվել է Մեղրիի անցակետում նոր որակի համատեղ ծառայություն մատուցելու անհրաժեշտությունը՝ սահմանահատման գործընթացն ավելի արագ և բարձրորակ կազմակերպելու նպատակով: