Հուլիսի 10-17-ը Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում տեղի կունենա «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի պրեմիերան, որի սցենարիստն ու ռեժիսորն է Իննա Սահակյանը։ Ավրորա (Արշալույս) Մարրիկանյանի պատմությունը մի հայ կնոջ պատմություն է, որը փրկվել է Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից և, չնայած ճակատագրի փորձություններին, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, բնակություն է հաստատել օտար երկրում։
Իր պատմությունը Մարտիկանյանը պատմել է հուշերում՝ 1918 թվականին Նյու Յորքում լույս տեսած «Հոշոտված Հայաստան» գրքում, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանի ջանքերով հայերեն և ռուսերեն է թարգմանվել։ Գրքում Մարտիկանյանը պատմում է, թե ինչպես է ծնվելով Օսմանյան կայսրության Չմշկածագ քաղաքում, իր աչքի առաջ վերապրելով ծնողների և երեք եղբայրների սպանությունը, 14-ամյա Ավրորան եթարկվել բռնությունների ու ծեծի օսմանյան պաշտոնյաների և քրդական ցեղերի հարեմներում, որտեղից փախուստի է դիմել: 1917 թվականի գարնանը Հայ ազգային միության և Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեի օգնությամբ մեկնել է Ռուսաստան, Պետրոգրադ, ապա՝ Նյու Յորք։ Նյու Յորքում հաստատված Մարտիկանյանը հրատարակել է Ravished Armenia գիրքը։
Ավրորա Մարտիկանյանի կյանքի մասին պատմող «Aurora Rising» անիմացիոն վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Ֆրանսիայում Անսիի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում սցենարիստ և ռեժիսոր Իննա Սահակյանն ասել է, որ ֆիլմի ստեղծման գաղափարը ծագել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի մշակման ժամանակ, սակայն Զորյան ինստիտուտից հետո, որը եղել է 1970-ականներից ի վեր փաստագրելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, յուրօրինակ հարցազրույց է ուղարկել Ավրորայի հետ, ծագել է «Aurora Rising» ֆիլմի ստեղծման գաղափարը։
«Տեսողական առումով նյութերն անորակ էին։ Մտածեցինք, որ լավ ու հետաքրքիր կլինի, եթե հարցազրույցները վերապատմվեն անիմացիայի միջոցով»,- ասաց Իննա Սահակյանը։
Aurora Rising ֆիլմը արտադրվել է Bars Media-ի կողմից, համապրոդյուսերները Gebrueder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա), Artbox Laisvalaikio Klubas-ի (Լիտվա); սցենարը՝ Իննա Սահակյանի, Քերսթին Մեյեր-Բից, Փիթեր Ռոջեր Բյորնի Ղազարյան; տնօրեն՝ Տիգրան Առաքելյան; Նկարիչ՝ Գեդիմինաս Սկիրիուս; Գլխավոր պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան; Պրոդյուսերներ՝ Christian Beits, Juste Mihailnaite, Kestutis Drazgaustas, Eric Israelyan, Inna Sahakyan; Երաժշտություն՝ Քրիստինե Աֆդերխար, Անդրանիկ Բերբերյան, Գարեգին Առաքելյան։
Նշենք, որ Ավրորայի մասին առաջին ֆիլմը նկարահանվել է 1918 թվականին ռեժիսոր Օսկար Ափֆելի կողմից Կալիֆորնիայի Metro Goldwin Mayer կինոստուդիայում։ Ֆիլմը կոչվում էր «Հոգիների աճուրդ» և այն դարձավ ցեղասպանության մասին առաջին ֆիլմը, ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում։ Ֆիլմում ներգրավված են եղել Հարավային Կալիֆորնիայի ավելի քան 10 000 հայ բնակիչներ (այդ թվում՝ 200 երեխա), ովքեր փրկվել են տեղահանությունից։