Թյուրքական երկրները կթողարկեն ընդհանուր պատմության, աշխարհագրության և գրականության դասագրքեր։ Այս որոշումը կայացրել են Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի և Հունգարիայի կրթության նախարարներն ու դիվանագետները: Փորձագետներին ներկայացվել են նոր գրքերի նմուշներ, հաղորդում է «МИР 24»-ը:
«Դա չի խոսում այն մասին, որ լրացուցիչ ծանրաբեռնվելու է ուսումնական ծրագիրը։ Ընդհակառակը, մենք այսօր ասում ենք, որ անհրաժեշտ է նվազեցնել ինչպես ուսուցիչների, այնպես էլ դպրոցականների ծանրաբեռնվածությունը։ Այդ պատճառով դրանք լրացուցիչ հնարավորություններ են մեր դպրոցականների և մեր ուսուցիչների համար՝ ընդհանուր պատմությունն ուսումնասիրելու համար»,- հայտարարել է Ղազախստանի Հանրապետության լուսավորության նախարար Ասխատ Այմագամբետովը։
«Ընդհանուր թյուրքական պատմություն» դասագրքում մանրամասն պատմվում է «եղբայրական ժողովուրդների» անցյալի պատմությունը մինչև XV դարը։ Ավելի վաղ այդ առարկան ֆակուլտատիվ դասավանդել էին Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի աշակերտների համար: