Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարական տալու մասին։
Նա հայտարարել է, որ կկատարի վարչապետի պարտավորությունները մինչև նոր ղեկավարի նշանակումը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Հիշեցնենք, որ այսօր միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ջոնսոնը պատրաստվում է հրաժարական տալ։ Մայիսին նա արդեն անցել է անվստահության քվե հայտնելու գործընթացով։ Այդ ժամանակ, սակայն, կարողացավ մնալ իր պաշտոնում՝ ստանալով կուսակցության 211 ներկայացուցիչների աջակցությունը։ Նշվում էր, որ շաբաթվա սկզբից կառավարության 53 անդամներ հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ էր 2019 թվականից։