Հուլիսի 29-ին AGBU կենտրոնում կկայանա պանելային քննարկում արագ աճող միջավայրում աշխատանքային մարտահրավերների թեմայով։ Այս մասին հայտնում են Itel.am-ը։
ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների թոփ ղեկավարները կխոսեն այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են արագ զարգացող ընկերությունները նոր աշխատակիցներ փնտրելիս եւ ընդունելիս:
Պանելային քննարկման մասնակիցներն են DISQO-ի ինժեներական բաժնի ղեկավար Հարություն Բաղդասարյանը, Softr-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արթուր Մկրտչյանը, ServiceTitan-ի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը, Picsart-ի Ինժեներական բաժնի ավագ տնօրեն Հովհաննես Գրիգորյանը եւ hirebee.ai-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։