Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են։ Ստեղծված իրավիճակը սոցիալական է․ մեքենավարները պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
Թե կոնկրետ որքան են պահանջում ավելացնել աշխատավարձերը, Խաչատրյանը կոնկրետ չկարողացավ նշել։
«Հստակ թիվ նշել չեմ կարող, որովհետև նրանք ըստ գրաֆիկի են վարում, և վճարումն ինչ-որ առումով տարբեր է»,- ասաց նա։
Նշենք, որ օրական 70 000 ուղևոր տեղափոխող մետրոյի աշխատակիցներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։