ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին տեղափոխող Boeing C-40C – ը, որը երեքշաբթի մեկնել էր Մալայզիայից, մոտենում է Թայվանին։ Այս մասին հայտնի է դառնում Flightradar ավիացիոն ծառայության տվյալներից:
Ընդ որում, ինքնաթիռը, Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից մեկնելով կղզի, ուղիղ երթուղու փոխարեն անցել է Ինդոնեզիայի օդային տարածքով, իսկ հետո՝ Ֆիլիպիններից արևելք, և Թայվան է ուղևորվում Խաղաղ օվկիանոսի կողմից:
Դրանով ինքնաթիռը շրջանցել է Հարավչինական ծովի տարածքը, որտեղ առաջադրանքներ են կատարում միանգամից երկու չինական ավիակիրներ՝ «Շանդունը» և «Լյաոնին»: