Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը ժամը 13:59-ին մարվել է, Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Այսօր ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ: