Այսօր երեկոյան Armenian Card (ArCa) վճարումների համակարգի աշխատանքում խոշոր խափանում է տեղի ունեցել: Քաղաքացիներն ահազանգում են, որ բանկոմատներից չի ստացվում գումար կանխիկացնել, իսկ բջջային հավելվածները պարզապես չեն գործում:
Աշխատում է միայն առցանց դրամապանակներ, ինչպիսիք են IDram-ը և Telcell-ը:
Armenia Today-ը փորձեց կապ հաստատել ընկերության հետ, սակայն տևական ժամանակ արձագանք չկար:
Ավելի ուշ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.
«Տեղեկացնում ենք, որ այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ գործարքների հետ կապված։ Մեր մասնագետներն աշխատում են համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ»:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ ԿԲ և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին՝ ՀՀ բանկային ոլորտում ժամանակակից վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերությունը հանդիսանում է ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր և հանդես գալով որպես միասնական պրոցեսինգային կենտրոն մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս մասնակից առևտրային բանկերին թողարկել և/կամ սպասարկել ArCa ազգային վճարային համակարգի և միջազգային վճարային MasterCard, Visa, American Express, DCI (Diners Club International), МИР և JCB (Japan Credit Bureau) համակարգերի քարտեր: