Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 10:25-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Նշվում է, որ ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։