Օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել ջրանցքից։