րանի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը նախատեսում է Հայաստանում մեքենաների արտադրության գիծ գործարկել, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանպակը։
«Հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը՝ այս գործընթացը կարող է լավ արդյունքներ ունենալ երկու երկրների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հոկտեմբերի կեսերին իրանական առևտրային պատվիրակությունը կայցելի Երևան՝ մասնակցելու Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացման արարողությանը։
Իրանցի պաշտոնյան և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, ինչպես նաև կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների համատեղ արտադրական գծի գործարկումը։
Կազմակերպության ղեկավարը նաև հայտարարել է, որ Հայաստանում Սիսիան-Քաջարան ճանապարհաշինության ծրագիրը շատ կարևոր է երկու երկրների համար։
«Սիսիան-Քաջարան ավտոճանապարհը ներառված է «Հյուսիս-հարավ» նախագծում։ այն կդառնա ամենակարևորներից մեկը, քանի որ զգալիորեն կկրճատի ճանապարհի վրա ծախսված ժամանակը»,- նշել է Փեյմանպակը։