Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2022 թվականի օգոստոս ամսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 261․ 834։ Այս մասին հայտնում են էկոնոմիիկայի նախարարությունից:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, տարեսկզբից մեր երկիր է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ։
2022 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ ապահոված 5 երկրներն են՝ Ռուսաստանը (շուրջ 45%), Վրաստանը (9%), Իրանը ( 7%), ԱՄՆ-ն (3 %) և Գերմանիան (1% )։