Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին «լարվածության» հավանականության մասին և հանձնարարել է «պատրաստ լինել»՝ զսպելու ցանկացած տեսակի սադրանք։
Այս մասին, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, նա ասել է սեպտեմբերի 10-ին երկրի զինված ուժերի կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ։ Նշվում է, որ իրականացվել է «օպերատիվ իրավիճակի և ներկա իրավիճակի վերլուծություն ադրբեջանա-հայկական պետական սահմանին և ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքում»։
«Կարևորելով այն լարվածությունը, որը կարող է առաջանալ վերջերս հայկական զինուժի կողմից Քելբաջարի և Լաչինի ուղղություններով ադրբեջանական բանակի դիրքերի ինտենսիվ գնդակոծության հետևանքով։ Պաշտպանության նախարարը կարգադրել է պատրաստ լինել ցանկացած տեսակի սադրանքի անհապաղ և վճռական զսպմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորքերի հրամանատարներ, գերատեսչության գլխավոր վարչությունների, գերատեսչությունների և ծառայությունների ղեկավարներ, ինչպես նաև Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղակայված ռազմական կազմավորումների հրամանատարներ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար հաղորդում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ենթադրյալ գնդակոծման մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս բոլոր հայտարարությունները։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...