Ժամը 08:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը էապես չի փոխվել, հակառակորդը շարունակում է առաջխաղացման փորձերը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Նրա տվյալներով՝ հակառակորդը շարունակում է հրետանի, ականանետեր, անօդաչու թռչող սարքեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Տվյալները ճշտվում են: