Նախորդ տարվա մայիսի իրադարձությունից հետո մենք հանդես էինք եկել զորքերի «հայելային» հետքաշման առաջարկով և հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ զորքերի հետքաշման և սահմանային մոնիթորինգ իրականցնելու հարցը չի կորցրել իր հրատապությունը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտնեց, որ նախօրեին ՀԱՊԿ նիստում նման հարց է հնչել՝ դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգային մոնթորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման համար վերահսկողություն իրականացնելու նպատակով, որն ըստ վարչապետի, առաջիկայում պետք է լինի հայկական կողմի գործնական խնդիրներից մեկը։
«Մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական-դիվանագիտական միջոցները Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի տարածքից դուրս բերելու համար։ Իհարկե, ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի դադարեցնում իր ագրեսիվ գործողությունները»,-նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքները պետք է շարունակվեն։
«Այս խնդիրր իրականացման համար շատ կարևոր է միջազգայի ճիշտ պատերացում ձևավորել։ ՀԱՊԿ նիստն էլ ապացուցեց, որ որ ոչ միայն Հայաստանի, այլև մասնակից մյուս երկրների պատկերացումները համընկնում են հայկական կողմի դիրքորոշման հետ»,-հայտարարեց նա։
Ապրիլին 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել «Ուրալի» անսարքության պատճառով․ ՔԿ
ՀՀ ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությամբ պարզվել է, որ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի...