Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրեթե 2,5 միլիոն մարդ տարհանելու հրաման է ստացվել, քանի որ մոտենում է «Նանմադոլ» չափազանց ուժեղ թայֆունը, որն ընթացիկ տարում 14-րդն է, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով NHK-ն:
Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է, ինչը նշանակում է, որ խորհուրդ է տրվում մարդկանց տեղափոխել անվտանգ վայր, քանի դեռ դա հնարավոր է:
Նրան հաջորդող հինգերորդ՝ ամենաբարձր մակարդակը նշանակում է անմիջական սպառնալիքի պատճառով կյանքեր փրկելու անհրաժեշտություն։ Վտանգի այս մակարդակը հայտարարվել է Կուսյու կղզու Կագոսիմա պրեֆեկտուրայի Իզումի և Նիշինոմոտե քաղաքներում բնակվող գրեթե 68 հազար մարդու համար։
Սպասվում է, որ մինչև կիրակի կեսօր ցիկլոնը կմոտենա Կուսյուի հարավային ափին, որից հետո կփոխի իր ուղղությունը դեպի հյուսիս-արևելք՝ դեպի ճապոնական գլխավոր Հոնսյու կղզի։
Թայֆունի հետ կապված՝ ցիկլոնի շրջաններում չեղարկվել է 510 չվերթ, դադարեցվել է լաստանավային երթևեկությունը կղզիների միջև, ինչպես նաև որոշ հատվածներում արագընթաց գնացքների շարժը։
Էրդողանը խոսել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ որոշման իրականացման կարևորության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիզախություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...