Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Փոխվարչապետը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին: