Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել են ՊՆ շենքի մոտ:
Նրանց չեն գոհացնում ՊՆ-ի կատարած աշխատանքները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:
«Իմ հավաստի տեսեկությունները Վերին Շորժայի մասին են: Պատկերացնո՞ւմ եք 13 օր է՝ դիերը այդ ձորակի մեջ են, գայլերն ու աղվեսները հոշոտել են դիերը: Ո՞նց պետք է տանենք տանք ծնողներին»,- ասաց անհետ կորած Ղազարյան Սերյոժայի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը: Որդին ծառայում էր արդեն 1,5 տարի: Վերջին զանգն ասաց՝ ստացել է սեպտեմբերի 13-ին առավոտյան 6-ին:
Նա պարզաբանեց, որ իր տեղեկությունը Վերին Շորժայի մասին է, սակայն այլ հատվածներ էլ կան, պարզապես չի կարող բացեիբաց հայտնել: Նրա խոսքով՝ ՊՆ-ն ոչ մի միջոց չի ձեռնարկում զոհերի մարմինները հայտնաբերելու ուղղությամբ:
Հավաքված հարազատներից մեկն էլ ասաց, որ տղաներին սեպտեմբերի 12-ին 22:30 բարձրացել են շինարարական աշխատանքներ կատարելու՝ առանց որևէ պատասխանատուի, 24:00-ին պատերազմը սկսվել է:
Ծնողներին ՊՆ-ից հորդորել են սպասել, ասել են՝ որոնողական աշխատանքները շարունակվում են, տեղեկություն ստանալուն պետ կհաղորդեն իրենց:
Կորածներից մեկը՝ Սամվել Գրիգորի Անթանյանը, երկու ամսվա ծառայող եղել, նրա հարազատն ասաց, որ ՊՆ-ից տեղեկացրել են, որ կան զոհվածներ, անտառի մեջ պատսպարվածներ, անհետ կորածներ: Չգիտի, թե որ խմբին է պատկանում Սամվելը: Ոչ մի տեղեկություն ստանալ չի հաջողվում նաև ծառայակիցներին. հրամանատարն անընդհատ զբաղված է լինում, նրանից որևէ բան իմանալ հնարավոր չէ: Իրենք էլ չեն կարողնաում հանդիպել: Գնում են զորամաս, ասում են դիրքերում է, դիրքեր են գնում ասում են զորամասում է:
Ծնողները չեն կարող մասնակցել որոնողական աշխատանքներին, նրանց ասել են՝ դուք անտառին ծանոթ չեք, չեք կարող որոնմանը մասնակցել: Կապանի նույն զորամասում է նաև Աթայանի կրտսեր եղբայրն ու հորաքրոջ տղան:
Նրա հարազատի պնդմամբ՝ այսօրվա հանդիպումը ՊՆ-ում նույնպես ոչ մի արդյունք չի տվել: