Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտում է փայլուն արդյունքով։ Տղաների պայքարում Հայաստանի հավաքականն առաջինն է։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին Իտալիայում նվաճել է 5 մեդալ, որից երկուսը՝ ամենաբարձր հարգի։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 46 կգ քաշային Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը։
Եզրափակիչ դուրս եկած 70 կգ քաշային Երանոս Օհանյանին մրցաշարի գլխավոր բժիշկը վնասվածքի պատճառով թույլ չի տվել մասնակցել եզրափակչին և մեր մարզիկն արժանացել է արծաթե պարգևի։
Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը, նվաճել են բրոնզե մեդալ։