Հայ առագաստանավորդները մեդալներ են նվաճել Սևաստոպոլի և Թբիլիսիի մրցումներում

 

Հայ առագաստանավորդները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 1֊ից 9֊ը ՌԴ Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Օպտիմիստ դասի աղջիկների շատ բարդ պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Նարե Սուքիասյանը, իսկ լազեր 4,7 դասում երրորդ մրցանակի է արժանացել Միքայել Դավթյանը։

Սևաստոպոլի մրցաշարին Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով:

Т-банк

Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ օրերս հաջող ելույթներ է ունեցել Թբիլիսիի բաց առաջնությունում:

Օպտիմիստ դասում առաջին տեղը գրավել և ոսկե մեդալով է պարգևատրվել Ավետիք Մաթևոսյանը, իսկ Տիգրան Գրիգորյանը նույն դասում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանի խոսքով՝ հայ առագաստանավորդների գրանցած արդյունքները գոհացնող են, իսկ մեր մարզիկներն աստիճանաբար ավելի մրցունակ են դառնում միջազգային ասպարեզում:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի առագաստանավային սպորտի հավաքականի մարզիկները միջազգային մեծ մրցաշարի կմասնակցեն Գելենջիկում: Այստեղ արդեն ներկայացուցիչներ կլինեն Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և այլ երկրներից: Հայաստանի պատանեկան թիմը մրցաշարին կներկայանա 3 մարզիկով:


 

Առնչվող Նորություններ

«Այաքսից» արձագանքել են Էդուարդ Սպերցյանին ակումբ հրավիրելու լուրերին
ՆԳՆ-ն հայտնել է Արմավիրում զոհված և վիրավորում ստացած ոստիկանների անունները
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ասուլիսը (ուղիղ)
Գեորգի Կանդելակիի անվան մրցաշար․ 8 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային
Ոստիկանությունը փնտրում է Արմավիրում ոստիկանին սպանած կասկածյալին
Արմավիրում կրակոցների հետևանքով ոստիկան է զոհվել
Երևանում Վիվալդիի «Տարվա եղանակները» կհնչեն DJ ռեմիքսով
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Ղազախստանի ընտրանուն
Ֆրանսիայում Մակրոնի հրաժարականի պահանջով ցույցեր են սկսվել
Т-банк

ՆԳՆ-ն հայտնել է Արմավիրում զոհված և վիրավորում ստացած ոստիկանների անունները

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է սեպտեմբերի 7-ին Արմավիրում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված և վիրավորում ստացած ոստիկանների անունները։ Զոհված ծառայողը ոստիկանության...

Կարդալ