Հայ առագաստանավորդները մեդալներ են նվաճել Սևաստոպոլի և Թբիլիսիի մրցումներում

 

Հայ առագաստանավորդները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 1֊ից 9֊ը ՌԴ Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Սևաստոպոլյան առագաստներ» միջազգային մրցումներում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Օպտիմիստ դասի աղջիկների շատ բարդ պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Նարե Սուքիասյանը, իսկ լազեր 4,7 դասում երրորդ մրցանակի է արժանացել Միքայել Դավթյանը։

Սևաստոպոլի մրցաշարին Հայաստանը ներկայացել է 4 մարզիկով:

Հայաստանի պատանի առագաստանավորդների երկրորդ թիմն էլ օրերս հաջող ելույթներ է ունեցել Թբիլիսիի բաց առաջնությունում:

Օպտիմիստ դասում առաջին տեղը գրավել և ոսկե մեդալով է պարգևատրվել Ավետիք Մաթևոսյանը, իսկ Տիգրան Գրիգորյանը նույն դասում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Սմբատ Հակոբյանի խոսքով՝ հայ առագաստանավորդների գրանցած արդյունքները գոհացնող են, իսկ մեր մարզիկներն աստիճանաբար ավելի մրցունակ են դառնում միջազգային ասպարեզում:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը Հայաստանի առագաստանավային սպորտի հավաքականի մարզիկները միջազգային մեծ մրցաշարի կմասնակցեն Գելենջիկում: Այստեղ արդեն ներկայացուցիչներ կլինեն Ղազախստանից, Ուզբեկստանից, Բելառուսից և այլ երկրներից: Հայաստանի պատանեկան թիմը մրցաշարին կներկայանա 3 մարզիկով:


 

Առնչվող Նորություններ

Օրիգինալ և եզակի. պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումը չի կայանա մարզադաշտում

Օրիգինալ և եզակի. պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումը չի կայանա մարզադաշտում

Մրցումների պատմության մեջ առաջին անգամ Փարիզում 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը մարզադաշտում չի անցկացվի, հայտնել է Միջազգային...

ՀՀ-ն տեսանելի տեմպերով զարգանում է․ Փաշինյանի հետևությունը՝ Արմավիրի մարզ կատարած այցից
Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին փաստաթղթին ԱԳՆ-ն տեղյակ չէր․ Այվազյան
Փարիզում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանմանը․ Գառնիկ Դանիելյան
Օրիգինալ և եզակի. պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումը չի կայանա մարզադաշտում
Ոստիկանությունը հայտնել է Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակցին ձերբակալելու մասին
Խեղաթյուրված մոդել է, խնդիրներ ու ռիսկեր են առաջանալու․ պատգամավորը՝ նպաստների համակարգի նախագծի մասին
Երիտասարդ ընտանիքի կյանք խլած վթարի դեպքի առթիվ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել

ՀՀ-ն տեսանելի տեմպերով զարգանում է․ Փաշինյանի հետևությունը՝ Արմավիրի մարզ կատարած այցից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, հայտնում է կառավարության...

Կարդալ

Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին փաստաթղթին ԱԳՆ-ն տեղյակ չէր․ Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը «Ազատության»-ը հայտարարել է, որ Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու...

Կարդալ