Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք մշտապես կապի մեջ են, քննարկում են երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում:
«Բնականաբար, մենք միշտ տեսադաշտում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը», – ТАСС -ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
Նա նշել է, որ շատ ուրախ է Ալիևի հետ հերթական հանդիպման համար։ «Մենք պարբերաբար հանդիպում ենք Ձեզ հետ, և միշտ կա խոսելու բան, քանի որ շատ տարբեր ուղղություններով փոխգործակցության բավականին մեծ ծավալ կա», – պարզաբանել է ՌԴ նախագահը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը մնում է Ադրբեջանի առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը, պետությունների ապրանքաշրջանառությունն աճում է, ռուսական տնտեսական օպերատորները 4,5 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել ադրբեջանական տնտեսության մեջ: Պարբերաբար հանդիպում են միջկառավարական հանձնաժողովի համանախագահները, աշխատանքն ընթանում է Ալիևի առաջարկած ծրագրով, մի շարք հեռանկարային, հետաքրքիր նախագծերով, շարունակել է Պուտինը:
«Հուսով եմ, որ այս առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերի շուրջ ևս մեկ անգամ բանակցենք և «ճշգրտենք» ժամացույցը», – եզրափակել է նա:
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։