Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 9-ին կանխատեսվում է անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Կենտրոնն զգուշացնում է, որ հանրապետության լեռնային մարզերի 1800-2000 մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերն օդում սպասվում է մինչև -1-2 աստիճան ցուրտ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 2-3 աստիճանով։
Երևանում մայիսի 9-ի ցերեկն օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան։ Գիշերը կդիտվի 7-9 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 17-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 23-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 9-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, կարճատև անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2․5 մ/վրկ արագությամբ: