Երկուշաբթի առավոտյան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժություններ են սկսվել Արաքսի շրջանում, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան և Արդաբիլ նահանգների հյուսիսում, հայտնում է IRNA-ն:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով զորավարժություններն անցկացվում են տարեկան ժամանակացույցի համաձայն։
ԻՀՊԿ-ի հրամանատար Մոհամմադ Փաքփուրն անվանել է պարաշյուտ-ուղղաթիռային գործողությունը, գիշերային հարձակողական գործողությունը, ուղղաթիռի մարտական գործողությունը, մարտական և մահացու անօդաչու թռչող սարքի գործողությունը, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցումը, կապի գծերի գրավումն ու վերահսկումը, բարձունքների գրավումն ու ոչնչացումը այս զորավարժությունների տարբեր փուլերն են:
«Այս զորավարժությունների ուղերձը հարևան երկրներին խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիների համար՝ ցամաքային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պատրաստակամությունը Իրանի մյուս զինված ուժերի հետ՝ պաշտպանելու երկրի սահմանները և արձագանքելու ցանկացած սպառնալիքի»,- ընդգծել է Հաքփուրը։