Մեսսին իր ընկերության կառավարումը փոխանցել է հայ գործարարին:
Համաշխարհային ֆուտբոլի աստղ և ՊՍԺ-ի խաղացող Լիոնել Մեսսին սպորտի, տեխնոլոգիաների և ԶԼՄ-ներում ներդրումներ կատարելու համար իր սեփական ներդրումային հոլդինգն է ստեղծել: Նա ընկերության կառավարումը փոխանցել է ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովակիմյանին: Այս մասին հաղորդում Է Bloomberg-ը:
Ըստ պարբերականի՝ Play Time ընկերությունը, որը հիմնվել է Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ), կդառնա Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը:
«Ես ուրախ եմ ընդլայնել մեր արմատները Սիլիկոնյան հովտում և շատ ուրախ եմ, որ Play Time-ը կհամագործակցի համարձակ ձեռնարկատերերի հետ»,-ասել է Մեսսին:
Գործարար Ռազմիգ Հովակիմյանը, որը կղեկավարի հոլդինգը, Graph Ventures ընկերության գործընկերն է և Matchday.com ֆուտբոլային ստարտափի համահիմնադիրը :
«Այն պահից, երբ ես 2017-ին հանդիպեցի Լեոյին և Մեսսիի ընտանիքին, պարզ դարձավ, որ նրանք ապագայի համարձակ տեսլական ունեն»,-հայտարարել է Հովակիմյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ GetApp 2022 տվյալների վերլուծության ծրագրային ապահովման վարկանիշում հայկական «Hexact» ստարտափը զբաղեցրել է առաջին տեղը: