Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մայիսի 11-ին տեղի կունենա կամերային երաժշտության երեկո։
Ծրագրում ընդգրկված են Կարոլ Շիմանովսկու, Առնո Բաբաջանյանի, Յոհաննես Բրամսի, Ալեքսանդր Հարությունյանի և Գաբրիել Ֆորեի ստեղծագործությունները։
Համերգին ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը (թավջութակ), Արփի Հովհաննիսյանը (ջութակ), Գայանե Արզումանյանը (դաշնամուր), Մարինե Նադոյանը (ջութակ), Նարեկ Խառատյանը (դաշնամուր), Աստղիկ Ղուկասյանը (դաշնամուր), Գրիգոր Սմորոդինովը (ջութակ), Մանե Ուլիկյանը (ալտ), Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակ), Էլեն Հարությունյանը (դաշնամուր), Արևիկ Մելքոնյանը (ջութակ), Հովհաննես Չիրոյանը (կլարնետ), Լիանա Սաֆարյանը (դաշնամուր), Սյուզան Գասպարյանը (ջութակ):
Համերգի սկիզբը 20:00-ին է։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։